Աստղային մայրիկները մտադիր են երեխաների անուններով մանկական հագուստի, խաղալիքների, մաշկի խնամքի պարագաների բրենդ ստեղծել
Քարդաշյան-Ջեններ աստղային ընտանիքի անդամները բիզնես կայսրության ընդլայնման գործին են կցել նաև իրենց երեխաներին:
Daily Mail-ի տեղեկություններով՝ Քիմ, Քլոե Քարդաշյան և Քայլի Ջեններ քույրերը դիմել են իրենց երեխաների անուններն արտոնագրելու համար:
Խոսքը՝ Սենթ, Նորթ, Չիկագո Ուեսթների, Թրու Թոմփսոնի ու Սթորմի Ուեբսթերի մասին է:
Աստղային մայրիկները մտադիր են երեխաների անուններով մանկական հագուստի, խաղալիքների, մաշկի խնամքի պարագաների բրենդ ստեղծել:
Աղբյուրը՝ Live24.am
0Comments