Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է․ Պապոյան

Մանրամասները՝ տեսանյութում
գևորգ պապոյան

Բոլոր այն բաները, որոնք արվում են, ականներ են հայկական պետականության տակ։ Ի՞նչ է նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գնան, իրենց հորդորեն, գործընթացներ սկսեն, որի արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ժողովրդի կողմից օրինական ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենց խմբակցության անդամները քիչ էր մնում թռչկոտեին երջանկությունից, բայց երբ մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, էն, ինչ դուք անում եք, ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը: