Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Վստահ չեմ, որ նրանք մեր սահմանները կպաշտպանեն. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
ալեն

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազորւյցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։

«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք, մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին։ Եկան Ղարաբաղ և հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին»,- ասաց ԱԺ նախագահը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»։