Արցախյան բանակցություններում որոշումները կայացնելու են կողմերը. Լավրով

Համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմանների ստեղծմանը

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցություններին ու վերահաստատել, որ որոշումները ընդունելու են հակամարտության կողմերը, ոչ թե միջնորդները:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հասցրել են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, ու շարունակում են ինտենսիվ կապի մեջ լինել։

«Կրկնեմ ևս մեկ անգամ․ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմանների ստեղծմանը, իսկ որոշումները, պետք է ընդունվեն երկխոսության ընթացքում, կողմերի միջև ուղիղ բանակցություններում», – ասել է նա։