23-ամյա վարորդը Hyundai-ով բախվել է երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել՝ հայտնվելով կառուցվող էլիտար շենքերի տարածքում. Shamshyan.com

Մանրամասներ
4

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Գրիգոր Վարդանյանը ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի տարածքից տեպի Տերյան փողոց ընթանալիս իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։