Ձերբակալել են ռուսաստանցի «օրենքով գող» Շամիլ Ամիրովին

Մանրամասներ
թուրքիա

Թուրքական իշխանությունները Ստամբուլում ձերբակալել են Ռուսաստանում գործող կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարներից մեկին՝ Շամիլ Ամիրովին։

Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Ամիրովը հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը Ամիրովին ձերբակալելու մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

««Կապույտ տեղեկագրով»  հետախուզվող օրենքով գողերի կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարներից Շամիլ Ամիրովը ձերբակալվել է Ստամբուլում իրավապահ մարմինների կողմից իրականացված «Վանդակ 15» գործողության ժամանակ»,- ասել է թուրք նախարարը։