Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել» ցեղասպանության. Էրդողան

Մանրամասներ
էրդողան

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության:

Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի հանդուրժել ճնշում կամ չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների մասին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի թեմային։