Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

Մանրամասներ
սերժ սարգսյան

Իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը. ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել:

Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների կեսերից ինքը խոսել է փոխզիջումների մասին, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին:

«Ես երկու տասնամյակ առաջ ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ:

Իսկ որոշ ժամանակ առաջ, մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, ՀՀ ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին եւ ասում՝ Աղդամը մեր հայրենիքն է:

Իրենց կարծիքով խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում:

Իսկ վերջը այ էսպիսին է լինելու»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ինքը չգիտի, թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:

«Մենք միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ:

Եվ դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղոթյան պայմանագիր:

Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, ապա նա կոչվելու է «կրկնակապիտուլյանտ»:

Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը: