Դանիան՝ օրգանիկ սննդի առաջատար

Դանիայի խանութների ամբողջ սննդի 13.3 տոկոսն օրգանիկ մթերքներն են

Դանիացիները ձեռք են բերում ավելի շատ օրգանիկ սնունդ, քան ցանկացած այլ երկրի բնակիչները: Դանիայի խանութների ամբողջ սննդի 13.3 տոկոսն օրգանիկ մթերքներն են, նշված է Օրգանիկ գյուղատնտեսության միջազգային ինստիտուտի  (FiBL) զեկույցում: Այս մասին հաղորդում է «Եվրոպուլս»-ը:

Առաջին տարին չէ, որ Դանիան գլխավորում է այդ ցուցակը: Դանիային հաջորդում են Շվեդիան, որտեղ շուկայի 9.1 տոկոսն է կազմում օրգանիկ սնունդը, եւ Շվեյցարիան՝ 9 տոկոս ցուցանիշով: Ներկայումս Եվրոպայում սպառվում է աշխարհում օրգանիկ սննդի 25 տոկոսը:

Ընդ որում՝գյուղատնտեսությունում օրգանիկ բանջարեղենի, մրգերի եւ հացահատիկային կուլտուրայի վարկանիշով Եվրոպայում առաջատարն է Ավստրիան, որտեղ օրգանիկ մթերքներն աճեցվում են գյուղատնտեսական նշանակության հողերի 23 տոկոսի վրա:

Ամբողջ աշխարհում մարդիկ սկսել են կրկնակի ծախսել օրգանիկ մթերքներ ձեռքբերելու համար՝ ի տարբերություն նախորդ տասնամյակի, նշվում է FiBL-ի զեկույցում: