«2018-ին Նիկոլը հայերին անվանում էր Հայաստանի և Արցախի հպարտ քաղաքացիներ, քանի որ նրանք իրոք հպարտ էին»․ Ռուբեն Մխիթարյան

Մանրամասներ
նիկոլ

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018-ին Նիկոլը հայերին անվանում էր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ:

Ու ճիշտ էր անում, քանի որ նրանք իրոք հպարտ էին:

Հպարտ էին, որովհետև ունեին հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ, խնդիր լուծելու պատրաստ 2 բանակ, միջազգային հեղինակություն և հպարտանալու շատ ու շատ այլ բաներ:

Վերը նշածս հպարտության առարկաների կերտման հետ ոչ Նիկոլը, ոչ իր թիմակիցները ոչ մի կապ չեն ունեցել:

2023-ին 2018-ի հպարտ քաղաքացիներից զոհվել է առնվազն 5.500 մարդ, վիրավորվել է մոտ 20.000-ը, կովիդի զոհ է դառել մոտ 4.000 մարդ, ոչ մարտական գործողություններից բանակում զոհվածների թիվը տվել անցել է ցանկացած ողջամիտ բացատրության վրայից, ճանապարհներին խոշորագույն ավթովթարների զոհերը, Սուրմալուի զոհերը, այս զոհերը... այն զոհերը...

Հպարտ քաղաքացին պարզվեց որ և տուգանքի մատերիալ է և հանուն «ոչնչի» զոհվող:

Նիկոլը հպարտ մահվան ոչ միայն մունետիկն էր, այլ նաև գործիքը, իրականացնողը:

Այո, 2018-ին, հարգելի ՀՀ քաղաքացի, դու իրավունք ունեիր քեզ հպարտ համարելու, սակայն չէիր հասկանում ինչի հաշվին:

Նիկոլը հենց ՔՈ հաշվին է պատրաստվում գործել:

Հենց ՔՈ, ՔՈ ԵՐԵԽԱՆԵՐԻ և ՔՈ ԱՊԱԳԱՅԻ հաշվին:

Հաջորդ հերթական զոհը հենց ձեր տնից է լինելու:

Քեզ թվում է, թե դա անհնա՞ր է:

Ասորիներին էլ էր թվում, թե միշտ պետություն են ունենալու»։

Ռուբեն Մխիթարյան