Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է. Էդիկ Բաղդասարյան

Մանրամասներ
միջանցք քարտե

Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Ալիեւը, Էդրողանը, Պուտինը, Նիկոլի համաձայնությամբ, Արեւմուտքի հեզ հայացքի ներքո ոչնչացրին բնիկ ժողովրդի՝ զրկելով նրան իր հայրենիքից: Արցախը միակ տարածքն է, որտեղ ապրում են բնիկ հայերը: Արցախցիները մեն-մենակ չեն կարող պայքարել ողջ աշխարհի դեմ:

Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Եվ այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Մենք՝ հայերս, արձանագրեցինք, որ պետություն չենք ուզում եւ չենք կարող ունենալ»,- նշել է Էդիկ Բաղդասարյանը։