Արցախի խնդիրը ունի մեկ բանալի՝ փոփոխություն Երևանի կենտրոնում. Ամեն ինչ շատ արագ է փոխվելու

Մանրամասներ

Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխարհում նիկոլականներ չեն նստած, որ գավառական շուստրությունները ուտեն։

Դու չես կարող Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելով փորձես Արցախը գցել միջազգային հանրության գրպանը։

Դու էլ գնաս թուրքերի հետ առևտուր անելու։

Առաջին քայլով պետք է վերջ դնել այս գավառական շուստրություններին ու անցում կատարել ապացուցողական դիվանագիտությանը։

Դիվանագիտական ռեստարտից հետո մեր շուրջը ամեն ինչ շատ արագ է փոխվելու։

Հենց մենք ի ցույց դրեցինք մեր շահերը պաշտպանելու և մեր շահերը այլոց շահերի հետ համադրելու պատրաստակամություն՝ շատ արագ ու մեծ քանակների զենք է մատակարարվելու։

Արցախի խնդիրը ունի մեկ բանալի՝ փոփոխություն Երևանի կենտրոնում։

Պետք է վերջ դրվի այս նվնվոցին ու պատասխանատվությունը բոլորի վրա գցելուն»։

Վահրամ Մարտիոսյան