Հանձնարարել եմ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և ինձ մանրամասներ հաղորդել ․ ԵԱՀԿ նախագահ

Մանրամասներ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցք։ ԵԱՀԿ նախագահն այս մասին գրել է իր ֆեսյբուքյան էջում։

«Անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, որպես ԵԱՀԿ նախագահ հանձնարարել եմ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և ինձ մանրամասներ հաղորդել ներկա իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Օսմանին։

Նա ևս մեկ անգամ կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Օսմանին նաև կոչ է արել միաժամանակ աշխատել շարժունակության ու հաղորդակցության համար նոր ճանապարհների բացման ուղղությամբ։

«Մարդասիրական գործոնները պետք է գերակա լինեն քաղաքականի նկատմամբ։ Քանի դեռ քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի, ԵԱՀԿ-ն պատրաստ է ներգրավվել որպես միջնորդ»,- եզրափակել է ԵԱՀԿ նախագահը: