Երևանում ավտոբուսի անվահեծանն ընթացքում կոտրվել է. ավտոբուսում գտնվող ուղևորներին տարհանել են

Մանրամասներ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի առջևի աջ անվահեծանը պոկվել և վնասել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղևորին օգնության են հասել պարեկները։

Ավտոբուսի ուղևորների խոսքով՝ վարորդը դանդաղ էր վարում, սակայն մի պահ տպավորություն է եղել, որ ավտոբուսը, կարծես, շրջվում է։

«Լավ էր վարորդը ճիշտ կողմնորոշվեց ու կանխեց հետագա վտանգավոր զարգացումը», - նշել են ուղևորներից մի քանիսը՝ հավելելով, որ օգնության հասած պարեկները նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել այն ուղևորներին, որոնց մոտ միջադեպի հետևանքով խուճապ է եղել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված ավտոբուսը սպասարկում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Առինջ գյուղ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։