Մեկը գրում ա՝ բա թե կուզենա՞ք թույն էրոտիկ ֆոտոշարք տեղադրեք, մոդելն էլ կա՝ նշանածս ա․ Էդ մեկը հիմա Նիկոլին մի գովել ա գովում․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Մանրամասներ

Սրանից մի 7-8 տարի առաջ մեկը կա, ինձ գրում ա՝ բա թե կուզենա՞ք BlogNews-ում նյու ոճի մեջ թույն էրոտիկ ֆոտոշարք տեղադրեք։

Ասում եմ՝ ասենք թե հետաքրքրեց, ի՞նչ ա պետք։

Ասում ա՝ դե ես կնկարահանեմ (ֆատոգրաֆ ա ինքը), մոդելն էլ կա՝ նշանածս ա, նկարներն ուղարկեմ նայի։

Ես՝ ?։

Չեմ էլ հիշում, փող ուզում էր, թե չէ, բայց մեկ էլ ասում ա՝ լոկացիա ընտրենք, մեկ էլ մի շիշ վիսկի ա պետք։

Ես՝ սաղ հասկացանք, վիսկին ինչի՞ համար ա, նկարահանման ռեկվիզիտ՞։

Սա, թե բա՝ չէ, խմցնենք, որ հեշտ համոզվի․․․

Ես՝ ?‍?։

Մի խոսքով՝ էդ դարակազմիկ էրոտիկ ֆոտոշարքը տենց էլ լույս չտեսավ մեզ մոտ։

Ինչի՞ հիշեցի սա։

Երեկ ինստագրամ եմ մտել, տենամ սա Նիկոլին մի գովել ա գովում, մի գովել ա գովում․․ թե բա, շատ բարոյական մարդ ա, մե ազնվության մարմնավորում, մե ջինջ ու զուլալ մարդ և այլ նմանօրինակ բրեդ։

2023 թվի օգոստոսին Նիկոլ աջակցելը առնվազն դիագնոզ ա, կամ էլ պետք ա էն տիպի մարդ լինես, որ նշանածդ աղջկան խմցնելու, մերկացնելու, նկարելու ու դա հանրայանացնելու պատրաստ լինես, բայց համարես, որ քեզ, վիձիծե լի, բարոյականությունն ու մաքրությունը չէր հերիքում, դրա համար Նիկոլին սիրեցիր։

Կոնստանտին Տեր-Նակալյան