«Կիսաբաց լուսամուտները» տաիներ շարունակ եղել են ՀՀ ազգաբնակչության մի ստվար զանգվածի իրական վիճակն ու պատկերը ցույց տվող եզակի մեդիա նախագիծ․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Մանրամասներ

Ինձ ճանաչողները կփաստեն, որ ինձ բնորոշող հատկություններից մեկը ամուր նյարդեր ունենալն է։ 3-րդ, թե 4-րդ կուրսում էլ բավականին ծավալուն կուսային էի գրել վարքաբանությունից, որի թեման սերիական մարդասպաններին՝ այդպիսին դարձրած մանկական տրավմաներն են ու բավականին խորը ուսումնասիրել էի դաժանագույն հանցագործությունների շարք։

Այսքանով հանդերձ՝ երեկվա տեսանյութը չեմ նայել ու չեմ էլ փորձելու նայել։ Առհասարակ՝ երեխայիս ծնելուց հետո չեմ կարողանում մանկահասակների նկատմամբ դաժանություններ տեսնել, բայց անգամ առանց դրա էլ նայելու բան չէ՝ մեկնաբանություններից դատելով։

Քննարկումներին հետևելով թերևս մի քանի դիտարկում կցանկանայի անել ոչթե այս զարհուրելի, բայց, այդուհանդերձ, մասնավոր դեպքի մասին․

- ակնհայտ է, որ տեսանյութի արտահոսքը արհեստական է՝ դատելով նրանից, թե օրինակ՝ ինչպես տարբեր սորոսա-գրանտասուն կոնտինգենտների ներկայացուցիչներ կուռ շարքերով վերսկսեցին Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգը։

Արարքների պատժի տեսանկյունից առկա ՀՀ օրենսդրությունը առանց որևէ կոնվենցիայի էլ ենթադրում է, որ էդ էգը (դա մայր չէ, կին չէ, մարդ չէ) կարող է մի 20 տարվա ազատազրկում շալակել ու ըստ իս՝ պետք է շալակի։

Արարքների պրոֆիլակտիկայի տեսանկյունից էլ առկա օրենսդրությունը առավե քան բավարար էր, այլ հարց է, որ թղթի վրա գրված օրենքներն ու նորմերը թղթի վրա էլ մնացել էին, հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչու էդ էգին ծնողական իրավունքներից չէին զրկել դեռ այն ժամանակ, երբ պարզվել էր, որ իր կողակից անասուն որձը երեխեքից առնվազն երկուսին սեռական բռնության էր ենթարկել։ Փոխարենը՝ նպաստ-մպաստտվլ էին։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն չէ, որ թղթի վրա գրված սև տառերը լավ չէին ու պետք է հիմա էլ մի հատ նոր թուղ, որտեղ ուրիշ սև տառերով Ստամբուլյան կոնվենցիա կոչվող բանը գրված կլինի։ Ինչ կոնվենցիա ուզում է լինի, կամ չլինի, եթե պետության սահմանած նորմերն ու օրենքները կատարող մարմինները թերանում են իրենց աշխատանքում՝ իրավիճակը չի փոխվելու։ Խդիրը ոչ թե թղթաբանությունն ավելացնելու մեջ է, այլ՝ պետական համապատասխան մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացվնելու։

- ի հեճուկս շատ ընկերների կարծրատիպային մոտեցումների, ես արդեն մի 10 տարի է պնդում եմ, որ այդքան չարչրկված «Կիսաբաց լուսամուտները» ոչ միայն «ազնիվ, արդար, աստվածավախ ու զուլալ» հայ ժողովրդին չեն պղծում, այլ տաիներ շարունակ եղել են ՀՀ ազգաբնակչության մի ստվար զանգվածի իրական վիճակն ու պատկերը ցույց տվող եզակի մեդիա նախագիծ։ Ուղղակի մարդիկ չեն ուզում նայել այն անդունդին, որտեղ մեր հանրությունն է, որովհետև անդունդն է քեզ է նայում։ Փոխարենը, գերադասում ենք համարել, որ մենք ապրում ենք «ազնիվ, արդար, աստվածավախ ու զուլալ» վարդագույն ձինառոգների իրականության մեջ, որը ինչ-որ հեռուստանախագիծ կամ բոբո ձյաձյաներ պղծում են։ Այդ, կամ ցանկացած նմանօրինակ հաղորդումների դեմ պայքաելով ու դրաք անվանարկելով առկա խնդիրերը որևէ կերպ չեն լուծվելու, ոչ էլ մասնվար ջանքերով։ Նման մասշտաբի նման խնդիրերը կարող են լուծվել միայն պետական մոտեցմամբ՝ տքնաջան, երկարատև ու շարունակական աշխատանքի միջոցով և արդյունավետ աշխատող պետական ինստիտուներով։

- Ու վերջապես, էդ անտեր ու անարդյունավետ պետական ինստիտուտների մասին․ մենք դրանք, ըստ էության, չունենք։ Չէ, այնպես չէ, որ չկա սոցապ, չկան մանկատներ, չկն վերահսկողություն իրականացնող այլ մարմիններ ու գերատեսչություններ, պարզապես դրանց ՕԳԳ-ն հիմնականում ձգտում է 0-ի։ ՀՀ-ում չկա ադեկվատ ենթակառուցվածք, չկա կադրային բազա, չկա ադեկվատ պրակտիկա։ Թղթի վրա էդ ամենն էլ կա, բայց պրակտիկ դաշտում ունենք այն, ինչ ունենք և այս զարհուրելի դեպքը միայն վեր է հանում էդ բոլոր օղակների սնանկությունը ու ցավոք սրտի, դեռ միայն վեր է հանելու։

Ձեզնից շատերը 24 ժամ հետո արդեն չեն էլ հիշելու, կամ էլ հետևում են թողելու այս դեպքը, ինչես դա օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարն էր, կամ ամիսներ առաջ տեղի ունեցած այրված զինվորների պատմությունը, կամ էլ բազմաթիվ այլ դրվագներ, որոնք էլի ֆեյսբուքում մի օր գմփ արեցին, հետո մոռացվեցին, բայց էդ երեխեքի համար փորձությունները դեռ առջևում են։ Ո՞ւմ է վաղը հետաքրքրելու, թե ինչ եղավ նրանց հետ՝ ինչ մանկատուն ընկան, կամ չընկան, ինչ պայմաններում կապրեն, արդյո՞ք կորդեգրվեն, որդեգրվելուց՝ կբաժանվե՞ն իրարից, կստանա՞ն արդյոք պատշաճ հոգեբանական ու ֆիզիկական աջակցություն ու էլի լիքը նման հարցեր։

Կներեք հոռետեսությանս համար, բայց ես շատ մեծ սկեպսիսով եմ լցված ու ոչ թե նրա համար, որ չեմ հավատում, որ բարի մարդիկ կան, այլ նրա համար, որ գիտակցում եմ, որ այս երեխաների ու քիչ ավելի լավ ու ավելի վատ պայմաններում գտնվող հարյուրավո այլ երեխաների խնդիրները լուծլու ու շտկելու համար զուտ բարի մարդիկ բավարար չեն, անհրաժեշտ են համակարգային լուծումներ, որոնք, ինչպես արդեն 3րդ անգամ կակնարկեմ՝ տվող չկա։

Հ․Գ․ Ի դեպ, վերադառնալով կուրսայինիս թեմային, ասեմ, որ սերիական մարդասպանենների գերակշիռ մածամասնությանը միավորում է այն, որ գրեթե բոլորի մանկությունում նման դրվագներ են եղել։

Կոնստանտին Տեր-Նակալյան