Ռիսկերը մեծանում են․ Հաջորդ ապստամբները պետք է գնան մինչև վերջ՝ հստակ գիտակցելով, որ կոմպրոմիս չի կարող լինել․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Մանրամասներ
Կոնստանտին Տեր-Նակալյան

Մի կողմից Պրիգոժինի ու Վագների խմբի այլ առանցքային ղեկավարների զոհվելը, նամանավանդ, եթե դա հնգուցալուծվի Վագների խմբի ամբողջական կլանմամբ պետության կողմից, նշանակում է իշխանության միակենտրոնության վերականգնում: Կրեմլն իր ձեռքով ստեղծել էր քիմերա, որը հակասում էր պետության անկյունաքարային սկզբունքներից մեկին ու հիմա այն գլխատված է:

Մյուս կողմից, սա նշանակում է, որ Կրեմլի համար ռիսկերը մեծանում են: Հիմա արդեն բացարձակ կապ չունի, թե Պրիգոժինենց զոհվելը դժբախտ պատահարի հետևանք էր, թե՞ լիկվիդացիայի գործողություն, որովհետև հանրային ընկալումը գերակշիռ մեծամասնության մեջ այն է, որ դա լիկվիդացի էր, որն իրականացրել է Կրեմլը: Ռիսկերն էլ մեծանում են, որովհետև հաջորդ ապստամբության ժամանակ ապստամբները շատ հստակ գիտակցելու են, որ կոմպրոմիսի ու պայմանավորվածությունների տարբերակներ չեն կարող լինել, պետք է գնալ մինչև վերջ: Էլ չխոսեմ իմիջային անդառնալի վնասների մասին՝ խոստացողների և երաշխիքներ տվողների մասով...

Կոնստանտին Տեր-Նակալյան