«Հայաստանում 2018-ի դավադրության սցենարը նույնպես շատ ճկուն ձևով է պատրաստվել». Ստեփան Դանիելյան

Մանրամասներ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուկրաինական «Ժողովրդի Ծառան» ֆիլմի իրական սցենարիստները բրիտանացիներն են եղել, դա լավագույն նախագահական ընտրարշավն է եղել պատմության մեջ։

Ճիշտ է, դրանից առաջ Ամերիկայում նկարահանել էին սևամորթ նախագահի մասին ֆիլմը, Օբամայի ընտրություններից առաջ։

Խորքային համոզվածություն ունեմ, որ ամերիկյան «Խաղաքարտե Տնակը» տաղանդավոր սերիալը նպաստել է Թրամպի ընտրությանը, որտեղ ցույց է տրվում Սպիտակ Տան ողջ էությունը։

Այնտեղ հեշտությամբ կարելի է գտնել Հիլարի Քլինթոնի կերպարը։

Սերիալը կիսատ է մնում ու այդպես էլ պարզ չի դառնում, թե պայմանական Հիլարին արդյոք դառնում է նախագահ, թե ոչ։

Այդ հարցի պատասխանը տվեցին ընտրողները, նախագահ ընտրելով հակահամակարգային Թրամպին։

Հայաստանում 2018-ի դավադրության սցենարը նույնպես շատ ճկուն ձևով է պատրաստվել։

Հարց, իսկ Հայաստանում բրիտանական սցենարով հիմա ում համար են սերիալ նկարահանելու և դրա հետևանքով հայ ժողովուրդն ինչ հերթական գին է վճարելու։

Հարցը բաց է այս պահին»։