Արեւմուտքն ապացուցեց, որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը»․ Շարմազանով

Մանրամասներ

Պատժամիջոցներ սահմանելու փոխարեն, ԵՄ-ն ողջունում է «Ադրբեջանի կամքը՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու Աղդամի ուղղությամբ»։

Ավարտվել է Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որտեղ հայկական կողմը փաստացի ներկայացված չէր։

Ներկայացված չէր փաստացի նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքների ջատագով ԵՄ-ն, փոխարենը ներկայացված էր ադրբեջանական նավթի ու գազի երկրպագու Շառլ Միշելն ու Ադրբեջանի դիկտատոր Ալիեւը։

Արեւմուտքն ապացուցեց,որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը»։

Ալիեւը՝ ստացողն է, իսկ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու «5-րդ շարասյան» ներկայացուցիչը։

Էդուարդ Շարմազանով