«Դու գրեթե զրոյացրեցիր Պուտինին, հասար Մոսկվա և հանկարծ հետքայլ ես կատարում». Պոդոլյակ

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Պրիգոժինի որոշումը՝ ՌԴ-ում զորաշարժը դադարեցնելու մասին. «Պրիգոժինի ֆենոմենալ ընտրությունը…

Դու գրեթե զրոյացրեցիր Պուտինին, վերահսկողության տակ վերցրեցիր իշխանության կենտրոնական օղակները, հասար Մոսկվա և հանկարծ… հետքայլ ես կատարում:

Որովհետև կասկածելի հեղինակություն ունեցող մի միջնորդ՝ Լուկաշենկոն, անվտանգության երաշխիքներ է խոստացել Պուտինից, ով ավելի վաղ հրամայել էր ոչնչացնել քեզ...»,- mamul.am-ի փոխանցմամբ, գրել է նա՝ թվիթերյան իր էջում: