Հայտնի են եզրափակչի մասնակիցները կանանց մրցաշարում

Մանրամասներ

Լեհ թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում հաղթել է բրազիլուհի Բեատրիս Մայային (14-րդ WTA):

Հանդիպումը տևեց 2 ժամ 11 րոպե և ավարտվեց լեհ մարզիկի հաղթանակով երկու սեթում՝ 6:2, 7:6 (9:7) հաշվով։

Եզրափակչում Շվյոնտեկը կհանդիպի չեխ Կարոլինա Մուխովայի հետ։

Ռոլան Գարոս. կիսաեզրափակիչ

Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – Բեատրիս Մայա (Բրազիլիա) – 6:2, 7:6 (9:7)