Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Հավաքականը մեկնում է Լիբանան

Այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկօրյա մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է  ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հունվարի 15-ին մեր հավաքականը կմեկնի Լիբանան , որտեղ էլ արդեն հավաքականին կմիանա Բեյրութի «Ռասինգ» ակումբի դարպասապահ Սարգիս Ասկաջյանը:

Հունվարի 16-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Զուկ Մոսբե» ակումբի, իսկ հունվարի 17-ին՝ ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ:

Այս հանդիպումները շատ կարևոր են Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մրցակցային ձևաչափով պատրաստվելու տեսանկյունից: