Գերմանիան պահանջում է, որ Թուրքիան րոպե առաջ հաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Մանրամասներ

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կարծում են՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու վերաբերյալ տրված խոստումները պետք է պահվեն նաև Վիլնյուսում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Նախարարը պահանջել է, որ Թուրքիան րոպե առաջ հաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ Բերբոքը նշել է, որ քանի դեռ այն շարունակվում է, Ուկրաինայի անդամակցության մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Վիլնյուսում շատ ցանկալի է, որ մենք Շվեդիային դիմավորենք որպես ՆԱՏՕ 32-րդ անդամ։

Մեկ անգամ ևս հայտնում եմ Գերմանիայի լիակատար աջակցությունը Շվեդիային»,- ասել է նա։