Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին «լրջորեն խորհուրդ չի տալիս» մեկնել Ռուսաստան

Մանրամասներ
գերմանիա

Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին և երկքաղաքացիություն ունեցող անձանց «լրջորեն խորհուրդ չի տալիս» մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Նախկինում «լրջորեն» բառը բացակայում էր Գերմանիայի ԱԳՆ-ի անվտանգության նախազգուշացումից: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը, ինչպես նախկինում, վկայում է անօդաչու սարքերի հարձակումների վտանգի մասին, այդ թվում՝ Մոսկվայի վրա։ Գերատեսչությունը չի բացառում հարձակումները հասարակական տրանսպորտի, այդ թվում՝ գնացքների վրա։ 

Խորհուրդ է տրվում չայցելել Ուկրաինային սահմանակից շրջաններ, այդ թվում՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի և Կուրսկի մարզեր։