Եվրամիության ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանում ապստամբության փորձը

Մանրամասներ

Ռուսաստանում ապստամբության փորձի հետևանքները լինելու են Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ամենամսյա ծրագրված հանդիպման կենտրոնական թեման, որը կքննարկվի երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում։ Այս մասին գրել են Թերթը և 7SUR7-ը։ 

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն կիրակի օրը խոսել է օրակարգի մասին Բրյուսելում Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել Ռուսաստանում վերջին իրադարձություններին: 

«Իրավիճակը Ռուսաստանում, որտեղ տեղի ունեցավ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը կանոնավոր բանակի դեմ, Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների քննարկման կենտրոնում է։ Բելգիան կներկայացնի արտգործնախարար Հաջա Լաբիբը»,- ասել է նա։

Երկրի ԱԳ նախարար Լաբիբը նույնես անդրադարձել է քննարկման թեմային։ «Մենք տեղեկություններ փոխանակեցինք Ռուսաստանում տեղի ունեցողի մասին: Մենք երեկ մի շարք շփումներ ունեցանք Ռուսաստանում մեր դեսպանատան հետ, որպեսզի կապ հաստատենք այնտեղ ապրող բելգիացիների հետ և համոզվենք, որ նրանք անվտանգ են: Ռուսաստանում կա 780 բելգիացի, տասնյակ մարդիկ Ռուսաստանի հարավում։ Եվ մենք կարողացանք կապ հաստատել նրանց բոլորի հետ ու համոզվել, որ ամեն ինչ կարգին է։ Առայժմ ամեն ինչ վերահսկողության տակ է»,- ընդգծել է նա։