Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը

Մանրամասներ

Հունգարիայի իշխանություններն արգելափակել են Եվրամիության համատեղ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Ուկրաինայում ենթադրյալ հանցագործությունների համար կալանավորման միջազգային սանկցիա է տրվել։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հունգարիայի մերժման պատճառով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է եկել առանձին հայտարարությամբ, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովա կալանավորման վերաբերյալ: