Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ

Մանրամասներ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կան  ձերբակալված քննիչներ:

Այս մասին Тert.am-ի հետ զրույցում  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Թե քանի քննիչ է ձերբակալվել Քննչական կոմիտեից չհստակեցրին: Սակայն, փոխանցեցին, որ  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ  հոդվածի 1-ին մասին և 441-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահել, անցնելու հատկանիշներով:

Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ-ն երեկ գիշեր ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։  Ըստ լրատվամիջոցների՝ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ էր ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։