Քննչականի որոշմամբ Ռոման Բաղդասարյանը շրջելու է հատուկ պաշտպանության միջոցով՝ ոստիկաններով

Մանրամասներ
ռոմա բաղդասարյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ պատահաբար փողոցում հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին եւ նկատել, որ վերջինս քրեական ոստիկանության մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ է շրջում։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ քրեականի աշխատակիցները Ռոման Բաղդասարյանին ուղեկցում են քննիչի որոշմամբ։ 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ասաց, որ փետրվարի 16-ին Ռոման Բաղդասարյանից հաղորդում է ստացվել՝ իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ եւ դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Անձը ճանաչվել է տուժող։

«Վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալների հիմնան վրա քննիչի կողմից որոշում է կայացվել՝ տուժողի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառել։ Այդ որոշումը ուղարկվել է ոստիկանություն՝ ի կատար ածելու նպատակով»,-ասաց Աբրահամյանը։ 

Ռոման Բաղդասարյանին առանձնապես ներկայացնել պետք չէ, որպեսզի պարզ լինի, թե ով է սույն անձը։ Լինելով Նիկոլ Փաշինյանի աջակիցը, նա իր սոցիալական հարթակներում պրոադրբեջանական քարոզչություն է անում, արցախահայերի հասցեին հայատյաց եւ վիրավորական արտահայտություններ է հնչեցնում։ 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մի առիթով Ռոման Բաղդասարյանի մասին գրել է․ «Ինչ-որ տկարամիտ հարցադրումներով հանդես եկող այս կենդանուն, ով շատ անհանգիստ է ազերիների գերեզմանաքարերի համար, հիշեցնեմ, որ 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքվում հայկական բոլոր գերեզմանատները քանդված և ոչնչացված են։ Նույնն էլ տեղի է ունեցել Գանձակում և այլ հայաբնակ տարածքներում։ Այս երկոտանի կենդանուն հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի տարի առաջ իր սիրելի ադրբեջանցիները ոչնչացրել էին Ջուղայի հայտնի հայկական միջնադարյան գերեզմանատունը՝ մի քանի հազար խաչքար դարձնելով շինաղբ։ Իսկ վերջին արցախյան պատերազմից հետո պղծել և ոչնչացրել են հայերի բազմաթիվ գերեզմանատներ, որի մասին սույն թրքասեր ոչնչությունը ծպտուն չի հանում...

Արցախահայ գեներալներին ատող սույն անթասիբ ու անինքնասերին հիշեցնեմ, որ ամբողջ աշխարհն է ճանաչում Արցախում ծնված մարշալներ Բաղրամյանին, Բաբաջանյանին, տասնյակ գեներալների, ում սխրանքների և ռազմական գիտելիքների մասին գրված են դասագրքերում... Ռոման-Ռոմաշկա, դու՛ ավելի լավ է զբաղվի քո սիրած գործով՝ կանացի կերպարանափոխությամբ և այլասերված սեքս֊ֆոտոսեսիաներին մասնակցելով...»։