Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Շարժայի մրցաշարում

Մանրամասներ

Շարժա քաղաքում ավարտվել է «6th Sharjah Masters 2023» մրցաշարը, որտեղ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:

«Masters Section» խմբում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կիսեց 2-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Նշենք նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանը:

Այս խմբում Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակեցին 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4 միավոր:

«Challengers Section» խմբում Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը նվաճել է արծաթե մեդալ:

Այս խմբում Մարիամ Մկրտչյանը վաստակեց 5.5 միավոր: