ՀՀ երրորդ նախագահը հանդիպում է ունեցել շախմատի՝ մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Մանրամասներ
սերժ

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հանդիպում մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Հայտնում են Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, ինչպես նաև մարզային ֆեդերացիաների նախագահները: