Արոնյանը 8-րդ տուրում կմրցի Gibraltar Masters-ի միանձնյա առաջատարի հետ

Հայ գրոսմայստերը մրցաշարի գործող չեմպիոնն է

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարում հունվարի 29-ին կանցկացվի 8-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 20-ամյա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ, ով 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը բաց էր թողնել 7-րդ տուրը եւ վաստակել է կես միավոր: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է 4 հաղթանակ եւ 5.5 միավորով բաժանում է 2-12-րդ տեղերը:

8-րդ տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող չեմպիոնն է: