Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

Մանրամասներ

1

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:

Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ, ապա շրջանային մրցաշարի դահլիճում, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար: