Ճապոնիայում սպասվում է Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Մանրամասներ

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Ճապոնիայում կայանալիք G7 («Մեծ յոթնյակ») գագաթաժողովին, հաղորդում է CNN-ը:

Զելենսկին կմիանա համաշխարհային առաջնորդներին Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին մասնակցելուց հետո:

Բայդենը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ն կաջակցի ուկրաինացի օդաչուներին ժամանակակից ինքնաթիռներով, այդ թվում՝ F-16-երով։ Այս որոշումը կտրուկ շրջադարձ է Բայդենի համար, ով ավելի վաղ ասել էր, որ չի հավատում, որ Կիեւին ինքնաթիռներ են պետք:

G7-ում ԱՄՆ վարչակազմը նաեւ նոր պատժամիջոցներ է ներկայացրել ռուսաստանցի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ: