Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. VIDEO

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական կայքից։

««Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: