Ռուսաստանը կպարտվի այնպես, ինչպես նացիզմը. Զելենսկի

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում կկրեն նույն պարտությունը, ինչ նացիստական ​​Գերմանիան՝ երկրորդ համաշխարհային պատերազմում։

«Բոլոր հին չարիքները, որոնք վերադարձնում է ժամանակակից Ռուսաստանը, կպարտվեն այնպես, ինչպես նացիզմը պարտվեց», – ասել է նա մայիսի 8-ին հրապարակված տեսաուղերձում, որը նկարահանվել է Կիևի պատերազմի հուշահամալիրում: