Մեկ տարի այստեղ եմ ապրում. Մեկտեղանոց մահճակալ, լվացարան. Զելենսկին ցույց է տվել` ինչպես է ապրում բունկերում. ՖՈՏՈ. VIDEO

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցույց է տվել Կիևի բունկերում գտնվող իր հույժ գաղտնի պատերազմական սենյակները, որտեղ նա ապրում է վերջին մեկ տարվա ընթացքում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, լրագրող Դմիտրի Կոմարովին տված հարցազրույցում Զելենսկին ուկրաինացիներին ցույց է տվել այն փոքր տարածքը, որտեղ նա ռազմական գործողությունների պայմաններում կայացնում է կենսական որոշումներ, հրատապ հանդիպումներ է անցկացնում և զանգահարում երկրների ղեկավարներին:

Նրա գրասեղանին դրված են ինքնաթիռների փոքր մոդելներ, կնոջ՝ Օլենայի և երկու երեխայի լուսանկարը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին: Նրա գրասենյակը զարդարված է նաև տանկերի մոդելներով և Ուկրաինայի դրոշով:

Այնուհետև Զելենսկին լրագրողին ցույց է տվել իր պաշտոնական գրասենյակը, որտեղ պատրաստել է իր տեսանյութերի ճնշող մեծամասնությունը՝ տարածելով պատերազմի մասին թարմացումներ և օգնություն խնդրելով արևմտյան երկրներից:

Կադրերում երևում է Զելենսկու փոքրիկ ննջասենյակը՝ մեկտեղանոց մահճակալով և լվացարանով: Նրա զգեստապահանրում միայն ռազմական ոճի մուգ կանաչ ու սև հագուստ է:

«Ես այստեղ եմ ապրում։ Սա իմ տունն է։ Մեկ տարի այստեղ եմ ապրում», - ասել է նա։

աաա

Zelensky has lived in the underground bunker for a year as he directs Ukraine's defence