ՔՊ-ականները ԱԽ քարտուղարի հետ քննարկել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը

Մանրամասներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 14-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը: