Իրանում առաջին անգամ մահապատժի են ենթարկել փողոցային ցույցերի մասնակցի

Մանրամասներ
ա

Իրանը մահապատժի է ենթարկել մի քաղաքացու, որը մեղավոր է ճանաչվել ոստիկանությունում Մահսա Ամինիի մահից հետո երկրում զանգվածային ցույցերին մասնակցելու համար։ 

Մուհսին Շիկարիին հեղափոխական դատարանը նոյեմբերի 20-ին մահապատժի է դատապարտել Թեհրանում ցույցերի ժամանակ «քաղաքացիներին դանակներով սպառնալու» և «անվտանգության աշխատակցին վիրավորելու» համար։  

Մուհսին Շիկարին դարձել է առաջին քաղաքացին, որը մահապատժի է ենթարկվել Մահսա Ամինիի մահից հետո բողոքի ցույցերի կապակցությամբ։

Սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են ընթացել։

Աղջկան սեպտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ոստիկանները՝ «հիջաբը սխալ կրելու» համար. նա  մահացել է սեպտեմբերի 16-ին։ Ի պատասխան՝ Իրանի տասնյակ քաղաքների բնակիչներ դուրս են եկել փողոց։

Նորվեգիայում գործող Մարդու իրավունքների իրանական կազմակերպությունը  հաղորդում է ցույցերի ընթացքում ավելի քան 200 մահվան մասին:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ անկարգությունների ժամանակ սպանվել է անվտանգության ուժերի մոտ 60 անդամ։

Մինչ օրս 11 մարդ մահապատժի է դատապարտվել ցույցերին մասնակցելու համար։