Աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» անցակետեր ստեղծելու ուղղությամբ. Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար

Մանրամասներ
ադրբեջան

Ադրբեջանի կառավարությունը աշխատանքներ է տանում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բագիրովը:

«Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետեր ստեղծելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և արդեն հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները», – հավելել Է Շահին Բագիրովը: