Կա նոր իրողություն. Հանրապետականները վերադառնում են խորհրդարան․ Շարմազանով

Մանրամասներ

1

Նոր իրողությունների պայմաններում հանրապետականների խորհրդարան վերադառնալն արդարացված է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչու՞ են հանրապետականները վերադառնում խորհրդարան։

Ակնհայտ է՝ կա նոր իրողություն։

Փաստ է,որ 1,5 ամիս տեւած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել։

Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր։

Հանրապետականի նպատակը մնացել է նույնը,բայց փողոցային պայքարի ոչ լիարժեք ակտիվության պայմաններում հրաժարվել խորհրդարանական գործիքակազմից/վերահսկողությունից,խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից/առնվազն տարակուսելի կլիներ։

Միջազգային ակտորները պետք է լսեն ազգային ու պետական շահ սպասարկող փաստարկված խոսք։

Նիկոլիստական ռեժիմը դա ոչ կարող է ու ոչ էլ ցանկանում է անել։

Ու եթե հանրահավաքների ժամանակ այդ խոսքը հնչում էր հարթակից,ապա հիմա այն չհնչեցնելը խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հավասարազոր կլինի հանձնվելուն։

Մի բան էլ.մանդատի կամ աշխատավարձի համար հանրապետականների խորհրդարան գնալու մեղադրանքները զզվանք են առաջացնում։

ՀՀԿ բոլոր պատգամավորները ապացուցել են,որ եղել են ու կան պայքարի առաջնագծում։

Այսօր ,երբ պայքարի խրամատը անցնում է նաեւ խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ։

Կվերսկսվի՞ փողոցային պայքարը՝ մերոնք կլինեն այդ պայքարի առաջին շարքերում։

Անել ամեն ինչ,որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը»,- գրել է նա։

Այդ թեմայի առնչությամբ ֆեյսբուքյան գրառում է արել նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, նշելով, որ ընդդիմությունը պետք է մնա Ազգային ժողովում եւ անհարմարություն պատճառի իշխող ուժին։

«Պարզից էլ պարզ

Առնվազն նախորդող երկու շաբաթների ընթացքում անդադար հարցազրույցներ եմ տվել ու անկեղծ բացատրել եմ ԱԺ գնալ-չգնալու հարցը։

Բացատրել եմ առանց ավելորդ բառերի ու խճճված մտքերի։ Հիմա, նորից անում եմ նույնը։

Ոնց ուզում է թող հնչի միեւնույն է գրելու եմ, որովհետեւ գրածիս անհերքելի ապացույցն իմ անշեղ ու աննահանջ վարքն է եղել դավաճան նիկոլի ու անհայրենիք ուսապարկերին դեմ դիմաց կանգնած։ Ի տարբերություն շատ շատերի, ովքեր անգամ նիկոլին չտեսնելով կես բառ չեն խիզախել ասել  «դե մարդ ես հազար անցանկալի հետեւանք կա, որից խուսափել է պետք» բանաձեւով։

Չկիրառելով այդ բանաձեւն ու նմանօրինակ խիստ «տեղին» ու «ծանրակշիռ» հանգամաքները, ԱԺ-ում եղել եմ բացառապես մի նպատակով(նպատակը չեմ բացում, որովհետեւ դժվար չէ հրապարակային գործունեությունիցս տեղյակ լինել ու չկռահել)։ Ես չեմ գանցել այնտեղ տիեզերական աղտոտվածություն քննարկելու, կամ լուրջ դեմքով պետաիրավական քննարկումների մասնակցելու դավաճանների հետ։

Այո՛, շատ կուզեի մայիսին այս մղձավանջն ավարտված լիներ։ Հիմա լիներ ուրիշ ԱԺ, կառավարություն եւ այլն։ «Ինչի չավարտվեց»-ի մասին էլ եմ շատ խոսել ու էլի կխոսեմ։ Հիմա ուղղակի դրա մասին չէ ասածս։

Բայց չստացվեց։ Մղձավանջը երկարաձգվեց։ Այս պահին կա միայն մեկ բան անելու։ Մնալ ԱԺ-ում ու ապահովել դրանց այն դիսկոմֆորտը, որը ստեղծվել էր 8-րդ գումարման  ընդդիմադիր կազմը տեսնելիս։

Հայաստանի թշնամիների փողերով ու ռեսուրսով երկիր զավթածները հիմա էլ իրենց սիրելի «միջազգայիններից» անհարմար ընդդիմությունից ազատվելու թույլտվություն են ստացել։ Հունվարին մեզանից ազատվելու հնարավորությունը ես դրանց չեմ տալու, թեկուզ ձեր չհասկացված հայացքների ներքո (միեւնույն է արդեն սովոր եմ, ԱԺ ամբիոնից ելույթներս վկա):

Ոչինչ չի փոխվել, որեւէ բան չի բացառվել։ Օր առաջ դրա հեռացումն եմ ուզում ու կարեւոր չէ, թե…»,- գրել է Մկրտչյանը։