Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը․

«Փաշինյանն իրականացնում է այստեղ Կրեմլի քաղաքականությունը։ Չզարմանաք, որ մի օր հայտարարի, որ գոյատևման համար պետք է մտնենք ՌԴ-Բելառուս դաշինքի մեջ։

Բրյուսելը պատմական իրադարձություն չէր, միջանկյալ հանգրվանային հանդիպում էր։ Ի դեպ, ուզում եմ մի գաղտնիք բացել։ Ապրիլի 5-ին Ռուսաստանը դիմել է Իրանին, առաջարկելով, որ լինի քառակողմ հայտարարություն՝ Մոսկվա-Բաքու-Անկարա-Թեհրան։ Անգամ ասել են տեքստը կարևոր չի, կարևորը քառակողմ լինի։ Թեհրանը կտրուկ մերժել է»,- նշել է Շահնազարյանը։

Նա անդրադարձել է նաև «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերման և սահմանազատումը Ալմա Աթայի հռչակագրի հետ կապելու թեմաներին․

«Միայն «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելը կոսմետիկ է։ Նրանց պետք է հանել նաև հայ-իրանական սահմանի անցակետից։ Քանի որ տիրապետում են Հայաստան մտնողների և դուրս եկողների տեղեկատվական բազային։ 1994 թվականին, երբ ԱԱԾ-ն էի ղեկավարում, իմ նախաձեռնությամբ, կառավարությունը՝ վարչապետ Բագրատյանի գլխավորությամբ ընդունեց որոշում, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոցից» և Իրանի հետ սահմանի անցակետից։ Ցավոք, այդ որոշումը չիրականացվեց։

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա Ադրբեջանը դա երբեք չի ընդունելու։ Հայաստանի ԱԺ-ն դրա վերաբերյալ 10 վերապահում էր ընդունել։ Ադրբեջանը պաշտոնապես այդ հռչակագիրը ստորագրել է 1993 թվականին, Հեյդար Ալիևն է ստորագրել։ Փաստաթղթի անբաժան մասն է արձանագրությունը, որում գրված է, որ վերապահումներով են ընդունում և հետագայում ԱՊՀ բոլոր փաստաթղթերը պետք է հիմնված լինեն նաև վերապահումների վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․