Ինչո՞ւ չեն խոսում 1988-ին համաձայնեցված քարտեզների մասին․ Դավիթ Հարությունյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով սահմանազատման թեմային, հիշատակել է 1988 թվականի երկկողմ համաձայնեցված քարտեզները․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փորձ արվել էր, որը սկսվել էր 70-ական թվականերից և ավարտին էր հասցվել 1988 թվականին:

Բավականին մանրամասն աշխատանք է կատարված եղել, ավելին, այդ աշխատանքները վավերացվել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից։ Վերջին՝ փոխադարձ համաձայնեցված սահման ունեցել ենք 1988 թվականին, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է հայացք նետենք այդ քարտեզներին, որոնց մասին իշխանության կողմից որևէ հիշատակում չեմ տեսնում։ Ինչո՞ւ այդ քարտեզների մասին ոչ ոք չի խոսում»,- Դավիթ Հարությունյանը: