Հայաստանի իշխանությունների այսկողմ-այնկողմ ընկնելը մոտեցնում է մեծ պատերազմը

Մանրամասներ

1

Հայաստանի իշխանությունները հակված են ցանկացած սցենարի։ Սրան գումարվում են Փաշինյանի երկար տարիների անձնական համոզմունքները, որ պետք է ազատվել Արցախից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա նրա որոշելու հարցը չէ, քանի որ կան խոշոր աշխարհաքաղաքական շահեր»,- նշեց նա։

Այս հարցում Հայաստանի իշխանությունների այսկողմ-այնկողմ ընկնելը, նրա գնահատմամբ, ավելի է բարդացնում իրավիճակը եւ մոտեցնում մեծ պատերազմը Հաավային Կովկասի տարածաշրջանում։

«Հայաստանի իշխանությունները խոսում են ռուսական դիրքորոշման հետ համաձայնության մասին, ըստ որի՝ նրա զորքերը մնում են Արցախում, իսկ կարգավիճակը հետաձգվում է ապագայում լուծման համար։ Նույն Հայաստանի իշխանությունները Արեւմուտքում խոսում են, թե համաձայն են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Իսկ Իրանում նրանք լրիվ հակառակ հայտարարություններ են անում»,- հավելեց փորձագետը։