ՀՀ-ն դուրս է եկել սեղանից, որի վրա մեծ խաղ է, ասում է շառից հեռու, մեր փոխարեն դուք որոշեք

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ-ն դուրս է եկել սեղանից, որի վրա մեծ խաղ է, ասում է շառից հեռու, մեր փոխարեն դուք որոշեք:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հայաստանը ունի գերտերությունների շահերը համադրելու ռեսուրս, բայց իշխանությունը չունի։ Դրանք տարբեր բաներ են։ Իշխանության մոտեցումները, դիրքորոշումները էապես տարբերվում են այն սկզբունքներից, որոնք անհրաժեշտ են Հայաստանին։ Եվ ՌԴ, և Իրանի, և ԱՄՆ-ի հետ ընդհանուր շահեր ունենք, բայց դրանք Երևանը չի փորձում համադրել։

ԱՄՆ-ը, իհարկե, հեռու է տարածաշրջանից և ուղղակի չի ստանձնի խաղաղության երաշխավորի դերը, Վաշինգտոնն այստեղ ուղիղ չի խաղում, այլ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի միջոցով, որին իրական հակակշիռ է համարում ՌԴ-ին։ ԱՄՆ-ի համար կարևորը ԼՂ խնդրի լուծումն է, էական չէ տարածքային ամբողջականության, թե ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Գերնպատակը ՌԴ-ին տարածաշրջանից հանելն է»,-նշել է միջազգայնագետը։

Սարգսյանը խոսել է նաև ԱՄՆ միջանկյալ արդյունքների, Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վրա դրանց ազդեցության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․