Լեհաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը երկրում չի կրճատվի
Հունիսի 17, 2025

Լեհաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը երկրում չի կրճատվի

ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ մտադիր է կրճատել Եվրոպայում իր զորակազմը, սակայն այդ կրճատումը չի վերաբերի Լեհաստանին, որին հատկացվելու է մայրցամաքում ամերիկյան կենտրոնի դերը։ Այս մասին Rzeczpospolita հրատարակությանը հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Դարիուշ Լուկովսկին։

«Նախագահի և կառավարության բանակցությունների համաձայն՝ ամերիկացիները լիովին պահպանում են իրենց դաշնակցային պարտավորությունները Եվրոպայի հանդեպ, և այսօր խոսք չկա Լեհաստանում զորքերի կրճատման մասին։ Սակայն մենք կարող ենք որոշակի կրճատում սպասել Եվրոպայում։ Եվ դա արդեն տեղի է ունենում մի քանի բնագավառներում, օրինակ՝ տարածաշրջանային հրամանատարությունների միավորման շուրջ որոշումներ կայացնելու ճանապարհով», – ասել է բյուրոյի ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 80 000 զինծառայող, որոնց մեծ մասը Գերմանիայում է։ Լեհաստանում գտնվող ամերիկյան զորակազմում կա մոտավորապես 10 000 զինվորական։

«Մենք ծանրակշիռ փաստարկներ ունենք ամերիկյան զորքերը պահելու օգտին, օրինակ՝ (ԱՄՆ) նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում կնքված ռազմական համագործակցության համաձայնագրերը, որոնք շահավետ են ամերիկյան կողմի համար և հարմարեցված են արդի ամերիկյան պահանջներին», – ընդգծել է Լուկովսկին։

«Բացի այդ, ամերիկացիները հասկանալ են տալիս, որ ցանկանում են մեծացնել իրենց ներկայությունը մեր երկրում՝ ավելացնելով կարողություններն իրենց ռազմական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման ոլորտում։ Լեհաստանը կարող է այս առումով յուրատեսակ կենտրոնի դեր խաղալ։ Եթե դրան ավելացնենք էներգետիկ համագործակցությունը, ներդրումները միջուկային էներգիայի ոլորտում, ապա պարզ կդառնա, որ մեզ կապում են լուրջ շահերը, և այդ ներկայությունը կարող է արդարացված լինել», – ամփոփել է Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանից Իսրայելի ուղղությամբ նոր հրթիռային համազարկ է արձակվել

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ

Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ

ՀՐԱՏԱՊ․ Իրանը պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ և ամենաուժեղ հրթիռային հարձակմանը Իսրայելի հողի վրա