Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN
Հունիսի 17, 2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։

CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ «առաջին հայացքից այն գնահատվում է որպես անհետևողական և հատվածական, շատ անիրատեսական և պարունակում է չափից ավելի պահանջներ»։

«Այն փաստը, որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները, մինչ այժմ գլխավոր խոչընդոտն է եղել բանակցությունների հաջողության ճանապարհին և այժմ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», – հավելել է պաշտոնյան։Նա նաև ասել է, որ նոր առաջարկն ուղղակիորեն հակասում է նախորդ պայմանավորվածություններին։

«Տեքստը հստակորեն հակասում է բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությանը, – հայտարարել է պաշտոնյան։ – Իրանի դիրքորոշումն ուրանի հարստացման հարցում հաստատուն է և անսասան»։Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը թույլ չի տա ուրանի հարստացում։ 

«Ըստ մեր հնարավոր համաձայնագրի՝ մենք թույլ չենք տա ուրանի որևէ հարստացում», – գրել է նախագահը Truth Social հարթակում։

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանից Իսրայելի ուղղությամբ նոր հրթիռային համազարկ է արձակվել

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ

Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ

ՀՐԱՏԱՊ․ Իրանը պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ և ամենաուժեղ հրթիռային հարձակմանը Իսրայելի հողի վրա