Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի
Հունիսի 17, 2025

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Իմամ Խոմեյնիի դամբարանում՝ԱԳՆ պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, ասել է, որ Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում «գերակայությունից հրաժարվելն է», տեղեկացրել է Mehr-ը։

Աբաս Արաղչին շաբաթ օրը բանակցությունների եւ ազգային իրավունքների մասին ելույթի ժամանակ ընդգծել է միջուկային հարստացման հարցում երկրի հաստատակամ դիրքորոշումը։

Նա նշել է, որ թեեւ շատ բան կարելի է ասել ուրանի հարստացման՝ որպես երկրի կարեւորագույն կարիքներից մեկի մասին, Իրանի բանակցային դիրքորոշումը, ըստ էության, գերակայությունից հրաժարումն է:

«Երբ նրանք ասում են, որ դուք չպետք է ունենաք ուրան հարստացնելու կարողություն, դա գերակայության ակտ է»,- ասել է Արաղչին:- Ասում են՝ անհանգստացած են։ Միայն այն պատճառով, որ նրանք մտահոգված են, պե՞տք է արդյոք, որ Իրանի ժողովրդին մերժեն ուրանի հարստացումը: Սա անընդունելի է իրանական ազգի համար»:

Արտգործնախարարը կրկնել է, որ Իրանը մերժում է միջուկային զենքը։

«Նրանք իրավունք չունեն զրկել Իրանի ժողովրդին օրինական իրավունքներից միայն իրենց վախերի պատճառով»,- ասել է Արաղչին։

Նա ավելացրել է, որ Իրանը կգործի վճռականորեն եւ իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ցուցումներին համապատասխան։

Իրանն ու ԱՄՆ-ն ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես նախորդ փուլերում, բանակցություններում պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Իրանը քանիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում ամենափոքր ճկունություն անգամ չի դրսեւորի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ