Սսահմանվել է «բուլինգ» հասկացությունը, խնամատար ծնող դառնալու տարիքը 55–ից դարձել է 65. Նոր նախագիծ
Հունիսի 17, 2025

Սսահմանվել է «բուլինգ» հասկացությունը, խնամատար ծնող դառնալու տարիքը 55–ից դարձել է 65. Նոր նախագիծ

Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Այդ մասին այսօր՝ մայիսի 29–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով:

«Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք

Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը:

Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

«Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65:

Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը:

Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ