Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը․ Փաշինյան
Հունիսի 17, 2025

Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը․ Փաշինյան

Ես համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել  մի քանի առանցքային իրողություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Սարդարապատի հուշահամալիրում ունեցած իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Իրողություն թիվ 1. մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետեւ բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձեւավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ։ Այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով և կամ պետական աջակցությամբ։

Իրողություն թիվ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության։

2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։

Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ։

Իրողություն թիվ 3. Վերջին 4,5 դարի մեր պատմությունը պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում. մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձջ։ Սա մեջբերում է մեր 450 տարվա մեր պատմության պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունն ու պատմական  Հայաստանը հղում են մեզ։ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձեւավորված կառավարությունը ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը։

Իրողություն թիվ 4. արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը եւ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները՝ անմիջական հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարեւանների, եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։ Եվ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած  հնարավորությունները։

Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է, հանրության և յուրաքանչյուր անհատի  երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունը ուղիղ համեմատական են այս իրողության հանրային ու անհատական գիտակցման և այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։

Ազատության ու պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե ազատության, թե պետականության կորստի ճանապարհ են։ Այդ պատասխանատվության որակն ու  և այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած  հազարատությունը յուրաքանչյուր քաղաքացու  ազատության և բարեկեցության  երաշխիքն են։

Հենց այս իրողություններ է արձանագրում  իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ընդգծելով՝ Հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ,  անհատական ջանքով հարստացիր և հարստացրու, այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց։ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքն է»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ