Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին
Հունիսի 17, 2025

Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության  գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ձգտում պահպանել արդեն հնացած մի մեխանիզմ, որը չի համապատասխանում տարածաշրջանի նոր իրողություններին։ Քանի որ այն հակամարտությունը, որով զբաղվում էր Մինսկի խումբը, կարգավորվել է, Ադրբեջանը իրավամբ պահանջում է դրա լուծարումը։ Այս քայլի ձգձգումը միայն խորացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ», - նշել է նա։

Հաջիզադեն անդրադարձել է նաև հաղորդակցային ուղիների բացման թեմային՝ նշելով․«Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված անխոչընդոտ տարանցման հետ, համահունչ է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման սկզբունքներին և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հայաստանի դիմադրությունն ու բարդ տարանցիկ երթուղիների առաջարկը դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության վերաբերյալ հայտարարություններին»։

Այսօր Փաշինյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է Երևանի համար և որ հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել, բայց մյուս կողմից ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը և Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը:

«Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել  և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է